Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն սկսել է ֆիթնեսով զբաղվել անձնական մարզիչի հետ:
Նշվում է, որ 60-ամյա Մեյը մարզանքների համար վարձել է Լի Քառնաբիին: Նա մարզիկի հետ պարապում է շաբաթական մեկ անգամ և մարզումները բաց է թողնում միայն այն ժամանակ, երբ գտնվում է արտասահմանում: Պարապմունքների մեկ ժամը քաղաքական գործչի վրա նստում է 45 ֆունտ ստեռլինգ (շուրջ 55 դոլար):
Քառնաբին կազմել է մարզումների շարք, որոնք ներառում են քրոսֆիթի, մարմնամարզության տարրեր, կշռաքարերով աշխատանք և կարդիո: Բրիտանացու խոսքով՝ Մեյը հաճույքով է աշխատում իր մարմնի վրա: Հայտնի է, որ նա տառապում է առաջին տիպի շաքարախտով: Ակտիվ ապրելակերպը նրան օգնում է հետևել առողջությանը և մնալ լավ վիճակում: