Երգչուհի Գաբի Գալոյանը Life.panorama.am-ի հետ խոսել է Փարիզում կայացած սկանդալային մրցանակաբաշխության, նոր տեսահոլովակի և առաջիկա անելիքների մասին:
Երգչուհին այս օրերին զբաղված է իր համար շատ պատասխանատու աշխատանքով.
«Հիմա զբաղված եմ «Հայաստան» երգիս տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքներով: Երգը գրել է Մանե Հակոբյանը ու պետք է ասեմ, որ առաջին իսկ լսումից հետո անմիջապես ասացի, որ երգն իմն է: Տեսահոլավկի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը, նրա հետ արդեն մի քանի անգամ ենք աշխատում և հուսամ, որ կրկին կհաջողենք»,- նշեց Գաբին ու ավելացրեց.
«Երգը հաղթական է, չկա ողբ ու տխրություն, այն խրոխտ ու ուժ տվող երգ է, հաղթանակած Հայաստանի, հայերիս մասին է: Ես հպարտությամբ պետք է ասեմ, որ շատ հայրենասեր եմ, Հայաստանն իմ թույլ կողմն է, ամենախոցելի տեղը: Միշտ էլ ուզել եմ Հայաստանի մասին երգել, սակայն հիմա զգացի, որ ներքին կուտակված մի բան կար ու հասկացա, որ իմ ձայնի կարիքը կա: Ես կխեղդվեի, եթե հիմա այս երգը չերգեի»:
Գաբին ընդգծեց.
«Այս երգը ներկայացնելը բոլորովին հաշվարկված չէր: Ավելին, իմ պրոդյուսերական խմբի հետ որոշել էինք, որ կոմերցիոն երգ պետք է ներկայացնենք, սակայն վերջին մեկ տարվա իրադարձություններն ու հատկապես ապրիլյան դեպքերը խորը հետք թողեցին ինձ վրա ու հասկացա, որ այս երգը չպետք է ուշանա: Ի դեպ` երգը չի լինելու միայն ապրիլյան զինվորներին նվիրված: Այն 90-ակններից մինչ օրս մեր խաղաղությունը պահպանող զինվորների համար է»:
Ի դեպ` Գաբին չցանկացավ մանրամասնել` խոսափելով մարդկանց քննադատություններից, բայց խոստովանեց, որ թե ապրիլյան հերոսների, թե վերջին տարիներին սահմանը պահող զինվորների հետ ընկերական հարաբերություններ ունի:
Անդրադառնալով վերջերս Փարիզում կայացած մրցանակաբաշխությանն ու մեր նկատառմանը, թե պարզ է դարձել, որ համերգի ընթացքում տեխնիկական խնդիրներ են եղել Գաբիի կատարման ժամանակ, նաև շատերին զարմացրել է այն, որ Գաբին կենդանի չի երգել, երգչուհին նշեց.
«Գիտեք, բոլորն էլ պետք է հասկանան, որ անգամ «Օսկար» մրցանակաբաշպության ժամանակ կարող են տեխնիկական թերություններ լինեն, ինչը նորմալ է, ու մեղավորներ փնտրելը սխալ է այս դեպքում, քարկոծել ոչ մեկին պետք չէ, նման հարցերին խելամտորեն պետք է մոտենալ: Ինչ վերաբերվում է իմ` կենդանի չերգելուն, սովորաբար ընդունված է, որ նման մեծամաշտաբ համերգենրին ելույթ են ունենում համերգային տարբերակի համար նախատեսված ձայնագրություններով: Կարծում եմ` շատերը գիտեն, որ ես կարող եմ կենդանի երգել, դա բազմիցս եմ ապացուցել: Ի դեպ` ուզում եմ ուրախությամբ նշել, որ այդ օրը հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց ինձ, նրանք ինձ հետ հավասար երգում էին, թեև երգն առաջին անգամ էր հնչում: Շատ ոգևորված եմ եվրոպայում ապրող մեր հայերի ջերմությամբ»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am