Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Թվիթերում» պատասխանել է ռուսաստանաբնակ հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակիի գրառմանը:
Կանդելակին Մխիթարյանի՝ «Սանդելենդի» դարպասը երեկ խփած գոլից հետո գրել էր.
«Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա!»:
Մխիթարյանն անտարբեր չի մնացել և շնորհակալություն է հայտնել Կանդելակիին աջակցության համար.
Մխիթարյանը, հիշեցնենք, ԱՊԼ-ի 32-րդ տուրի խաղում կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 3:0 հաշվով:
Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա! pic.twitter.com/hKAGydJIPX
— Тина Канделаки (@tina_kandelaki) 9 апреля 2017 г.
Այնուհետև, Կանդելակին հայտնել է, որ իր մայրը Մխիթարյանին շատ է սիրում, այնպես որ՝ Թբիլիսիի հայերը երկրպագում են Հենրիխին.
Մխիթարյանն իր երախտագիտությունն է հայտնել Թբիլիսիի իր բոլոր երկրպագուներին:
armsport.am