«ԱՄՆ-ն սպառնում է Սիրիային նոր ավիահարվածներով»
Advertisement 1000 x 90

«ԱՄՆ-ն սպառնում է Սիրիային նոր ավիահարվածներով»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սպայսերը լրագրողներին մեկնաբանելով Վաշինգտոնի հետագա սիրիական քաղաքկանաությունը ասել է. «Միացյալ Նահանգները չեն բացառում հետագա գործողությունները Սիրիայում, եթե տեղեկություններ ստացվեն նոր քիմիական հարձակումների մասին այդ երկրում…»:

Մինչ այդ նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես էր եկել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին…

Սպայսերի խոսքերից կարելի է ենթադրել,որ շուտով «մազոխիստ և խելագար» Բաշար Ասադը «կրկին» քիմիական զենք կօգտագործի «ընդդիմադիրների» նկատմամբ ու կսպասի,թե երբ է ԱՄՆ-ն հարձակվելու իր վրա…
Այսինքն, ԱՄՆ արտաքին քաղաքականության հեղինկաները չեն էլ ջանում,որ խելքին մոտ մի այլ դրդապատճառ հնարեն՝ Սիրիայի վրա հարձակվելու համար… Վիրավորական է արդեն լսել Վաշինգտնոնի պրիմիտիվ պատճառաբանություններն այլ երկրներին ագրեսիայի ենթարկելու համար… Ժամանակին, նույն ԱՄՆ-ն միջուկային զենք ունենալու կասկածանքով հարձակվեց Իրաքի վրա… Իսկ երբ աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը տարրական քանդվեց և դարձավ քաոսի գլխավոր տարածողը Մերձավոր Արևելքում,ԱՄՆ-ն և իր դաշնակից Մեծ Բրիտանիան հայտարարեցին,որ սխալվել են…

Բայց ԱՄՆ նախկին բարեկամ և դաշնակից Սադամ Հուսեյնը նույն ամերիկացիների ձեռամբ կախաղան էր բարձրացվել,իսկ Իրաքում սկսված քաղաքցիական պատերազմի պատճառով զոհերի և փախստականների թիվը մեկ միլիոնից անցել էր…

Նույն պրիմիտիվ և շինծու պատճառաբանություններով ԱՄՆ-ն հարձակվեց նաև Աֆրիկայի ամենահարուստ երկրներից մեկի՝ Լիբիայի վրա՝ այն վերածելով «դժոխքի ֆիլիալի»…

ԱՄՆ-ն կայսրություն է և նրան անհրաժեշտ է միշտ «շարժման», այսինքն՝ պատերազմի մեջ գտնվել… Միայն ԱՄՆ-ի և նրա որոշ դաշնակիցների համար կառավարելի, իսկ շատերի համար անկառավարելի քաոսը սարսափելի հետևանքներ են թողնում այն տարածաշրջաններում, որտեղ ԱՄՆ-ն ծավալվում է…»:



Նման նյութեր