
The Sun պարբերականի փոխանցմամբ՝ բրիտանական Միդլսբրո քաղաքի դեռահասներից մեկն ամառային արձակուրդներից հետո դպրոց է վերադարձել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կերպարով:
15-ամյա Թայլերը պատրաստվել է վիրահատության ենթարկվել՝ սեռը փոխելու համար, և սկսել է իրեն անվանել Քայրահ Քելլի: Ամառային արձակուրդների ժամանակ նա սկսել է հագնվել աղջկա նման:
Երբ բրիտանացին եկել է դպրոց, նրա համադասարանցիների ու ուսուցիչների մեծ մասը չի ճանաչել նրան: Տրանսգենդերը հայտարարել է. «Ես հագնվում եմ Քիմ Քարդաշյանի նման, օգտագործում եմ կոսմետիկա, և դա թույլ է տալիս ինձ հիանալի զգալ»:
Դեռահասը, ով այժմ խնդրում է իրեն վերաբերվել որպես կնոջ, պարբերականին հայտնել է, որ իր շրջապատն ըմբռնումով է մոտեցել սեռափոխությանը: