Տիբեթյան անհատական թեստ
Advertisement 1000 x 90

Տիբեթյան անհատական թեստ

Պատասխանեք ազնիվ և խարդախություն մի արեք՝ նայելով պատասխանները:

Եվ այսպես, վերցրեք թուղթ և գրիչ, որպեսզի գրեք Ձեր պատասխանները:

Դա պետք է նրա համար, որպեսզի թեստի վերջում համեմատեք արդյունքների հետ: Դուք կիմանաք այն մասին, թե իրականում ինչպիսի մարդ եք: Պատասխանեք յուրաքանչյուր հարցին հերթականությամբ:

Լավագույն պատասխանն առաջինն է, ինչ գալիս է մտքին:

Հարցեր.

  1. Շարեք հետևյալ 5 կենդանիներին այն հերթականությամբ, որը Ձեզ դուր է գալիս:

Կով, Վագր, Գառ, Ձի, Խոզ

  1. Գրեք մեկական բառ, որով Դուք կարող եք նկարագրել այս շարքի յուրաքանչյուր բառը:

Շուն – ….

Կատու – ….

Առնետ – ….

Սուրճ – ….

Ծով – ….

  1. Մտածեք 5 մարդու մասին, որոնք Ձեզ նույնպես ճանաչում են և որոնք կարևոր են Ձեզ համար կյանքում: Փորձեք համապատասխանեցնել յուրաքանչյուր մարդու որևէ գույնի հետ:

Մի կրկնեք Ձեր պատասխանը 2 անգամ, անվանեք միայն 1 մարդու յուրաքանչյուր գույնի համար:

Դեղին – ….

Նարնջագույն – ….

Կարմիր – ….

Սպիտակ – ….

Կանաչ – ….

Իսկ հիմա նայեք թեստի պատասխանները:

  1. Այս կետում որոշվում են Ձեր կյանքի առաջնայնոթյունները.

Կովը խորհրդանշում է կարիերան, վագրը՝ սեփական արժանապատվության զգացումը, գառը՝ սերը, Ձին՝ ընտանիքը, խոզը՝ փողը:

  1. Շան նկարագիրը ենթադրում է Ձեր սեփական ինքնությունը: Կատուն՝ Ձեր զուգընկերոջը: Առնետը՝ Ձեր թշնամիներին: Սուրճը՝ Ձեր վերաբերմունքը սեքսին: Ծովը՝ Ձեր սեփական կյանքը:
  2. Դեղին – մարդ, ում Դուք երբեք չեմ մոռանա

Նարնջագույն – մարդ, որին Դուք համարում եք իսկական ընկեր

Կարմիր – Մարդ, ում Դուք իսկապես սիրում եք

Սպիտակ – Ձեր հարազատ հոգին

Կանաչ – Մարդ, ում Դուք կհիշեք մինչև Ձեր կյանքի վերջը

Պատրաստեց Անի Գաբուզյանը