New York Times-ը Պուլիտցերյան մրցանակ է ստացել Ռուսաստանի և Պուտինի մասին հոդվածաշարի համար
Advertisement 1000 x 90

New York Times-ը Պուլիտցերյան մրցանակ է ստացել Ռուսաստանի և Պուտինի մասին հոդվածաշարի համար

Ամերիկյան New York Times (NYT) թերթը Պուլիտցերյան մրցանակ է ստացել «Միջազգային ժուռնալիստիկա» անվանակարգում՝ աշխարհում Ռուսաստանի ազդեցության տարածման վերաբերյալ հոդվածաշարի համար, տեղեկացնում է BBC-ին:

«Նորությունների լուսանկար» անվանակարգում պարգևն ստացել է ֆրիլանսեր Դենիել Բերեհուլաքը Ֆիլիպիններում թմրանյութերի դեմ պայքարի մասին ֆոտոռեպորտաժի համար, որը նաև հրապարակվել է NYT-ի էջերում:

«Հանուն հասարակությանը ծառայության» անվանակարգում պարգևն ստացել են New York Daily News-ը և ProPublica-ն Նյու Յորքում պետական բնակարաններից կարիքավոր քաղաքացիների վտարման վերաբերյալ նյութերի համար:

Պուլիտցերյան մրցանակ է ստացել նաև Washington Post-ի լրագրող Դևիդ Ֆարենթհոլդը գործարար Դոնալդ Թրամփի բարեսիրական գործունեության հետաքննության համար, որը 2017 թվականի հունվարին դարձավ ԱՄՆ-ի նախագահ:

Պուլիտցերյան մրցնակը հանձնվում է 1917 թվականից ժուռնալիստիկայի, գրականության և երաժշտության բնագավառներում նվաճումների համար: Այս տարի մրցանակը հանձնել են 21 անվանակարգերում: Առաջադրվել էր ավելի քան երեք հազար ստեղծագործություն, այդ թվում գրեթե 1,2 հազար լրագրողական գործեր, երկու հարյուրից ավելի երաժշտական կոմպոզիցիաներ և ավելի քան 1,5 հազար գրական ստեղծագործություններ:

 



Նման նյութեր