Առնվազն 10 մարդ է տուժել Ֆրանսիայի հյուսիսում Դյունկերկի մերձակա փախստականների ճամբարում տեղի ունեցած անկարգությունների պատճառով: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ կոնֆլիկտն սկսվել է տարբեր էթնիկական խմբերի միջև: Այնուհետև դիմակայությանը հարկադրված է եղել միջամտել ոստիկանությունը, որն արցունքաբեր գազ ու մահակներ է կիրառել ջարդարարների նկատմամբ: Անկարգություների հետևանքով հրդեհ է բռնկել, որն արագորեն տարածվել է ամբողջ ճամբարում, որն ի վերջո գրեթե ամբողջովին այրվել է:
ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ ճամբարում ապրում էին մինչև 1,5 հազար փախստական աֆղանցիներ ու քրդեր, որոնք հույս ունեին անցնել Լա Մանշը և հասնել Մեծ Բրիտանիայի տարածք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: