Հրաձգություն Կալիֆոռնիայի տարրական դպրոցում. երեք զոհ
Advertisement 1000 x 90

Հրաձգություն Կալիֆոռնիայի տարրական դպրոցում. երեք զոհ

ԱՄՆ-ի արագ արձագանքման ծառայությունները հայտնել են Կալիֆոռնիայի հարավ – արևմուտքի Սան Բեռնարդինո քաղաքի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության մասին: Ճշտված տվյալներով՝ դասասենյակ է մտել ատրճանակով զինված մի տղամարդ և գնդակահարել ուսուցչուհուն՝ ըստ որում վիրավորելով երկու աշակերտների, իսկ այնուհետև ինքնասպան է եղել, տեղեկացնում Է BBC-ին:
Ավելի ուշ ոստիկանությունում հայտնել են, որ վիրավոր դպրոցականներից մեկը՝ 8-ամյա Ջոնաթան Մարտինեսը, նույնպես մահացել է հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին ուղղաթիռով: Ոստիկանությունում ճշտել են, որ կրակողի թիրախը երեխաները չեն եղել, նրանք վիրավորվել են պատահաբար, քանի որ մոտիկ են գտնվել: Իսկ կրակող տղամարդը, ինչպես ոստիկաններն ավելի ուշ պարզել են, եղել է նրա կողմից սպանված ուսուցչուհու ամուսինը:

Սան Բեռնարդինոյի ոստիկանությունը հայտարարել է, որ իշխանությունները վերահսկում են իրադրությունը, և այս պահին քաղաքի բնակիչների համար սպառնալիքներ չկան:



Նման նյութեր