Իսպանիայում ձերբակալված ռուս հաքերը կառավարում է Kelihos բոտնետը
Advertisement 1000 x 90

Իսպանիայում ձերբակալված ռուս հաքերը կառավարում է Kelihos բոտնետը

Իսպանիայում ձերբակալված ռուսաստանցի Պյոտր Լևաշովը կառավարում է Kelihos բոտնետը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը (ԱՆ): Գերատեսչության տվյալներով՝ Kelihos ցանցը բաղկացած է տասնյակ հազարավոր վարակված համակարգիչներից և օգտագործվում է վնասաբեր ծրագրային ապահովման տեղակայման, սպամի առաքման և նշանաբառերի գողության համար:

Spamhaus միջազգային ոչ առևտրային կազմակերպության կազմած խոշորագույն սպամերների վարկանիշի առաջին տասնյակում հիշատակվում է ոմն Peter Levashov, որը նաև հայտնի է որպես Peter Severa: Spamhaus-ը նրան համարում է աշխարհում «սպամի» ամենահին թագավորներից մեկը: Միացյալ Նահանգների իշխանությունները Լևաշովի կալանագիր են արձակել, որպեսզի ԱՄՆ-ում չեզոքացնեն Kelihos ցանցը, նշել են արդարադատության նախարարությունում:

Ռուսաստանցի ծրագրավորող Պյոտր Լևաշովը Բարսելոնում ձերբակալվել է ապրիլի 7- ին: Ինչպես հայտնել է նրա կինը, Լևաշովին կասկածում են ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ հաքերական գրոհներին մասնակցելու մեջ: Այժմ, ինչպես նշում է BBC-ն, Լևաշովը դատական նիստի է սպասում Իսպանիայից ԱՄՆ արտահանձնման հարցով:



Նման նյութեր