Ստոկհոլմի ահաբեկչության մեջ կասկածվող Ռահմաթ Ակիլովը խոստովանել է իր մեղքը
Advertisement 1000 x 90

Ստոկհոլմի ահաբեկչության մեջ կասկածվող Ռահմաթ Ակիլովը խոստովանել է իր մեղքը

Ապրիլի 7-ին Ստոկհոլմում ահաբեկչական գործողության ենթադրյալ կատարողը՝ Ուզբեկստանից 39-ամյա Ռահմաթ Ակիլովը, խոստովանել է իր մեղքը: Այդ մասին Ստոկհոլմի օկրուգային դատարանին հայտնել է կասկածյալի փաստաբան Յուհան Էրիքսոնը:
Կունգսհոլմենի շրջանի դատարանի շենքում նիստն ընթանում է անվտանգության ուժեղացված միջոցների պայմաններում: Նիստին ներկա է ռուսալեզու թարգմանիչը:

Ապրիլի 7-ին առևանգված բեռնատարը, որը պատկանում է Spendrups ընկերությանը, Ստոկհոլմի կենտրոնի Դրոտնինգատան փողոցում վրաերթի է ենթարկել մարդկանց՝ փողոցով անցնելով 550 մետր: Ոստիկանության տվյալներով վիրավորվել է 15 մարդ, զոհվել են չորսը: Ահաբեկչական գործողության գործով դատախազությունը ձերբակալել է երկու մարդու, այդ թվում՝ ենթադրյալ կատարողին՝ Ռահմաթ Ակիլովին՝ Ուզբեկստանից: Կրոնոբերգի (Կունգսհոլմենի շրջան) քննչական մեկուսարանում կատարված հարցաքննության ընթացքում նա խոստովանել է կատարած հանցագործությունը:

Պարզվել է, որ ձերբակալվածը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմնակից է: «Սիրիայում ռմբակոծությունները պետք է դադարեցվեն»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ ահաբեկչական գործողություն կատարելու հրամանն ստացել է այդ երկրի ծայրահեղականներից, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:



Նման նյութեր