Չին ամուսինները 50 տարի քարանձավում են ապրում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Չին ամուսինները 50 տարի քարանձավում են ապրում

Սիրող և երջանիկ ամուսիններ 81-ամյա Լյան Ցզիֆուն և 77-ամյա Լի Սուինը արդեն 54 տարի ապրում են քարանձավում, որը գտնվում է չինական Նանչուն քաղաքային շրջանի մոտ: Չնայած իշխանությունների հորդորներին, նրանք մտադիր չեն հեռանալ իրենց քարանձավից:

Լյան և Լին քարանձավ են տեղափոխվել անմիջապես հարսանիքից հետո, քանի որ չեն կարողացել տուն կառուցել: Կես դարում նրանք այնտեղ ստեղծել են 3 ննջարան, խոհանոց, հյուրասենյակ և գոմ խոզերի համար: Նրանք ունեն 4 երեխա, որոնք նույնպես մեծացել են քարանձավում:

100915153631

Տեղի իշխանությունները ընտանիքին համոզում են տեղափոխվել պետական բնակարան, սակայն նրանք հրաժարվել են: Լյանի և Լիի խոսքով՝ իրենց քարանձավը շատ հարմարավետ է. ձմռանը տաք է, իսկ ամռանը՝ հով, հայտնում է People’s Daily Online-ը: