Դիլիջանի թունելի հարևանությամբ ապրիլի 10-ին տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուս 12-ինը` կայուն: Այս մասին ասացին «Տավուշ» բժշկական կենտրոնից:
«Մեր հիվանդանոց տեղափոխվել է 10 մարդ, և բոլորի վիճակը գնահատվում է կայուն»,- ասացին Բ/Կ-ից:
Սևանի բժշկական կենտրոն տեղափոխված 3 տուժածներից երկուսի վիճակը կայուն է, մյուսինը` ծանր:
«Մեր հիվանդանոցից տուժածները ռեանիմոբիլով արդեն տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններից մեկը»,- ասաց բ/կ-ի տնօրեն Գայանե Էլիզբարյանը:
Ապրիլի 10-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 78-րդ կմ-ին իրար են բախվել «Դեյվու կորանդո» և «Ֆոլքսվագեն քրաֆթեր» մակնիշի ավտոմեքենաները:
Մեքենաների բախման հետևանքով 13 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: