«Ասադի հարցը կարծես թե լուծվում է. Ասադը հեռանում է»
Advertisement 1000 x 90

«Ասադի հարցը կարծես թե լուծվում է. Ասադը հեռանում է»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասադի հարցը կարծես թե լուծվում է: Ասադը հեռանում է: Ինչ է դա նշանակում ընդհանրապես և մեզ համար` մասնավորապես:

Ընդհանրապես դա նշանակում է, որ Սիրիան այլևս, կամ գոնե տեսանելի ապագայում օրինական և ընտրված իշխանություն չի ունենալու: Այսինքն չկա օրինական իշխանություն, չկա և միասնական երկիր: Տարբեր զինված հրամանատարներն` իրենց սյուզերեն երկրների հետ միասին, տարբեր սեկտաներ` իրենց գուրուների և շեյխերի ղեկավարությամբ փորձելու են մի ամորֆ խորհուրդ ստեղծել` «անցման ժամանակաշրջանում» տարածքը կառավարելի դարձնելու համար, բնականաբար «միջազգային հանրության» վերահսկողության տակ:

Իմիջիայլոց, այդ խորհրդում միջազգային դիտորդների բաժնում Հայաստանը կարող է առաջարկել Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը որպես նախկին նախագահ, խաղաղության կողմնակից, նախկին սիրիացի և միջազգային բանակցությունների փորձ ունեցող անձ: Թող այնտեղ փորձ ձեռք բերի Արցախի խնդրի կարգավորմանը նպաստելու համար:
Այսպիսով, Սիրիան, որպես պետություն անցնում է պատմության գիրկը: Վիկիպեդիայի «Սիրիա» բաժնում նոր հոդված է պետք պատրաստել:

Իսկ ինչ է դա նշանակում մեզ համար: Դա նշանակում է, որ սկսվում է մեր տարածաշրջանի քարտեզագրում, այսինքն գծվում է նոր քաղաքական քարտեզ, լի միջազգային հանրության զորամիավորումներով:
Հետաքրքիր կլինի հետևել, թե Միջազգային հանրությունը ինչպես է խաղաղություն պարտադրում, գլխներիս գալիքներին տեղյակ լինենք»:



Նման նյութեր