Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթեմեդալակիր Սիմոն Մարտիրոսյանի կարծիքով, Եվրոպայի առաջնությունում իր համար մրցակցություն կար:
«Այս առաջնությանը շատ լավ էին նախապատրաստվել: Իմ հիմնական մրցակիցը Դավիթ Բեջանյանն էր, ով ներկայացնում է Ռուսաստանը, բայց նա այդքան էլ լավ մարզավիճակում չէր: Մրցակցություն կար, բայց հակառակորդներս ձախողեցին իրենց ելույթները: Ես էլ` պոկում վարժության երկու մոտեցումը: Ես գոհ եմ հրում վարժությունում կատարած աշխատանքից, բայց ոչ պոկումից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:
105 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը, պոկելով 184 կգ, նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում օլիմպիական փոխչեմպիոնը բարձրացրեց 230 կգ, դարձավ նաև փոքր ոսկե մեդալակիր: Երկամարտի 414 կգ արդյունքով Մարտիրոսյանը դարձավ չեմպիոն: