Ճապոնացի երաժիշտ Պիկո-Տարոն (իսկական անունը՝ Կազուհիտո Կոսակա), որը հռչակվել է իր Pen-Pineapple-Apple-Pen («Գրիչ-արքայախնձոր-խնձոր-գրիչ») հիթի շնորհիվ, Dole ամերիկյան գյուղատնտեսական կորպորացիայից նվեր է ստացել արքայախնձորի տարեկան պաշար: Երաժիշտին պարգևատրել են Տոկիոյում: Այդ մասին ապրիլի 11-ին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ իր կոմպոզիցիայով երաժիշտն ավանդ է ներդրել արքայախնձորի տարածման գործում, որի շնորհիվ Dole-ի վաճառքներն «անցյալ տարի լրջորեն աճել են»: Պիկո-Տարոն ստացել է 365 արքայախնձորի և կորպորացիայի այլ արտադրանքի վկայական:
Pen-Pineapple-Apple-Pen երգի հոլովակը 2016 թվականին ժողովրդականությամբ երկրորդն է դարձել YouTube-ում՝ երգչուհի Ադելի մասնակցությամբ Carpool Karaoke-ի թողարկումից հետո:
Pen-Pineapple-Apple-Pen երգը 2016 թվականի հոկտեմբերին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենակարճ կոմպոզիցիան, որը տեղ է գտել Billboard երաժշտական հրատարակության լավագույն երգերի չարթում: