Պատանի արքայազն Ջորջը կկատարի հարսանեկան պաժի, իսկ նրա քույրը՝ արքայադուստր Շառլոտան, հարսնացուի ընկերուհու դերը իրենց մորաքրոջ՝ Փիփա Միդլթոնի, Քեմբրիջի դքսուհու հարազատ քրոջ հարսանիքին: Այս մասին հայտնել են Քեմբրիջի դքսի և դքսուհու պաշտոնական նստավայրում՝ Քենսինգթոնի պալատում, տեղեկացնում է BBC-ին:
33-ամյա Փիփա Միդլթոնի և 41-ամյա ֆինանսիստ, Իթոնի շրջանավարտ Ջեյմս Մեթյուզի հարսանիքը կկայանա մայիսի 20-ի առավոտյան Բերքշիրի կոմսության Սուրբ Մարկոսի եկեղեցում՝ ավագ Միդլթոնների կալվածքից ոչ հեռու:
Պաշտոնական դերերում նշանակված Ջորջի և Շառլոտայի ծնողները նույնպես ներկա կլինեն հարսանիքին:
«Արարողությանը ներկա կլինեն ընտանիքի մերձավոր անդամները և բարեկամները, ներառյալ Քեմբրիջի դուքսը և դքսուհին և արքայազն Հարրին: Արքայազն Ջորջը կլինի պաժ, իսկ արքայադուստր Շառլոտան հարսնացուի ընկերուհին»,- ասված է պալատի հայտարարության մեջ: