Արդեն տեղեկացրել ենք, որ Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Գյուղատնտեսության նախարարություն, որտեղ անցկացված խորհրդակցությանը նշել է, որ յուրաքանչյուր գումարի ծախսին և որոշմանը պետք է հետևի թվային պատասխան:
«Ի՞նչ եմ ակնկալում. պետք է առաջարկենք, ներդնենք մին բան, որը նորություն է, որը կարող է շահույթ բերել: Դուք պետք է ունենաք N հատ երջանկության բաղադրատոմս: Պետք է ներդնենք անհրաժեշտ գործիքակազմ, որը կբերի խնդիրների լուծման»,- ասել է Կարեն Կարապետյանը և պահանջել բոլոր ծրագրերն իրականացնել ժամանակին ու բարձր արդյունավետությամբ: