«Եվրատեսիլ-2017»-ի Գերմանիայի ներկայացուցիչը կժամանի Հայաստան
Advertisement 1000 x 90

«Եվրատեսիլ-2017»-ի Գերմանիայի ներկայացուցիչը կժամանի Հայաստան

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչ Լևինան եվրատեսիլյան փրոմո-արշավի շրջանակում ապրիլի 13-ին կժամանի Հայաստան: Երկօրյա այցի ընթացքում Լևինան հնարավորություն կունենա հանդիպելու եվրատեսիլյան հայ երկրպագուներին, ինչպես նաև ծանոթանալու հայկական մշակույթին և պատմությանը: Նա կայցելի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, կհանդիպի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներին, ինչպես նաև հարցազրույց կտա հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների: Այս մասին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկն իր կողմից կազմակերպված եվրատեսիլյան challenge-ն առաջինն ուղղել էր հենց նրան, որին ի պատասխան Լևինան կատարել էր Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությունը, որը մեծ ոգևորություն առաջացրեց հայ երկրպագուների մոտ:

Սպասվելիք այցը կօգնի Լևինային հայկական երաժշտության մասին նոր գիտելիքներ ձեռքբերելուն, ինչու չէ նաև հայերեն նոր կատարումներ ներկայացնելուն: