
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը խոսել է իր կուռքի` Ռայան Գիգսի մասին, ում հետ միասին հանդես է եկել Ուելսի ազգային հավաքականում:
«Ինձ միշտ էլ դուր է եկել հետևել Ռայան Գիգսի խաղին: Նա իսկական ուելսցի է, ձախլիկ ֆուտբոլիստ: Ես միշտ երազել եմ նմանվել նրան: Ես նույնպես ձախլիկ ուելսցի եմ և ցանկացել եմ հանդես գալ հարձակման գծում:
Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ով փայլուն կարիերա է ունեցել»,- Բեյլի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
armsport.am