Բոլոր վնասակար սովորույթներն այսպես թե այնպես վտանգավոր են առողջության համար, հակառակ դեպքում դրանք «վնասակար» չէին համարվի: Սակայն դրանցից մեկն անհամեմատ ավելի վտանգավոր է, քան մնացած բոլորը միասին վերցրած. արթնանալուց հետո ծխելու սովորությունը, համոզված են Պենն-Սթեյթի համալսարանի գիտնականները (ԱՄՆ):
Այդ եզրահանգումը հիմնված է նոր հետազոտության արդյունքների վրա: Փորձին մասնակցել է նիկոտինային կախվածություն ունեցող 7000 մարդ: Նրանցից 4000-ը թոքերի քաղցկեղ է ունեցել: Ուսումնասիրելով տվյալները` մասնագետները նկատել են, որ նրանց մեծամասնությունը ոչ միայն ծխել է, այլև ծխել է առավոտյան, արթնանալուց կես ժամ անց:
Այսպես, գիտնականների խոսքով, առավոտյան ծխելը գլխի, պարանոցի և թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը մեծացնում է ամբողջ 80 տոկոսով:
Ծխելուց հրաժարումն ամենալավ բանն է, որ կարելի է անել սեփական առողջության պահպանման համար, պնդում են մասնագետները: