Միշել Պլատինին հայտարարել է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռանալու մասին: Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստը հրաժեշտի խոսքով է հանդես եկել Աթենքում կայացած համագումարում:
«Սա իմ վերջին ելույթն է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում», ասել է Պլատինին, որը 2007-ից էր ղեկավարում ՈւԵՖԱ-ն, գրում է Daily News-ը:
ՈւԵՖԱ-ի նախագահական ընտրությունները կկայանան այսօր, սեպտեմբերի 14-ին, Աթենքում: Թեկնածուները երկուսն են՝ հոլանդացի Միխայել վան Պրագը և սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը:
Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալի պատճառով Միշել Պլատինին 4 տարով հեռացվել էր ֆուտբոլից: