«Ես դեմքի ոչ մի վիրահատություն չեմ արել». մոդել Սյուզաննա Սեդրակյանը պատասխանում է իրեն քննադատողներին. blognews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ես դեմքի ոչ մի վիրահատություն չեմ արել». մոդել Սյուզաննա Սեդրակյանը պատասխանում է իրեն քննադատողներին. blognews.am

Մոդել Սյուզաննա Սեդրակյանը կրկին հայտնվել է բլոգերների ուշադրության և քննադատության կիզակետում: Նրան մեղադրում են մի շարք պլաստիկ վիրահատությունների մեջ, ինչի արդյունքում նա ունի այսօրինակ տեսք: BlogNews.am-ի հետ զրույցում Սյուզաննան նշեց, որ հրապարակումը իր դեմ կատարվող հերթական պատվերն է, իսկ լուսանկարները պարզապես ֆոտոշոփի արդյունք են: Մինչ հարցերին պատասխանելը ներկայացնում ենք հրապարակված լուսանկարի օրիգինալ և ֆոտոշոփած տարբերակը, որտեղ փոխված է մոդելի քիթը:

«Խնդրում եմ, դադարեցրեք նման լուսանկարներ տարածելը, ոչ մի բան իմ դեմքի վրա արված չէ: Ես արել եմ շրթունքների բոտոքս, որը չի համարվում պլաստիկ վիրահատություն: Ես միայն նստատեղս եմ վիրահատել, բայց դեմքիս վրա ոչ մի պլաստիկա չկա: Այդ լուսանկարները պարզապես ֆոտոշոփի արդյունք են: 2010 թվականից ես ապրում եմ Երևանում, ինձ շատերն են ճանաչում և, փառք Աստծո, ես տգեղ չեմ եղել»,- նշում է Սյուզաննան:

blognews.am