Սփայսերը ներողություն է խնդրել Սիրիայում քիմիական գրոհը Հիտլերի գործողությունների հետ համեմատելու համար
Advertisement 1000 x 90

Սփայսերը ներողություն է խնդրել Սիրիայում քիմիական գրոհը Հիտլերի գործողությունների հետ համեմատելու համար

Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներողություն է խնդրել, որ Սիրիայի Իդլիբի նահանգում ենթադրաբար տեղ գտած քիմիական գրոհը համեմատել է Ադոլֆ Հիտլերի գործողությունների հետ:

«Ես փորձում էի ուշադրություն հրավիրել այն սոսկալի գործողությունների վրա, որոնք անցյալ շաբաթ (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադը ձեռնարկեց սեփական ժողովրդի նկատմամբ՝ օգտագործելով քիմիական զենք և գազ, և ես սխալմամբ օգտագործեցի ոչ կոռեկտ և անտակտ համեմատություն Հոլոքոստի հետ»,- ասել է Սփայսերը՝ հայտարարելով նման համեմատության անթույլատրելիության մասին:

«Ես ներողություն եմ խնդրում, այդպես վարվելը սխալ էր»,- նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Ավելի վաղ Սփայսերը, ելույթ ունենալով Սպիտակ տանը լրագրողների համար անցկացված ճեպազրույցում, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ՝ ըստ որում նշելով, որ նացիստական Գերմանիայի ղեկավարը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նույնիսկ չի էլ մտածել քիմիական զենքի կիրառման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 



Նման նյութեր