Ռաքայում ԻՊ-ի զինյալները հրապարակավ մահապատժի են ենթարկել չորս քուրդ մարտիկների
Advertisement 1000 x 90

Ռաքայում ԻՊ-ի զինյալները հրապարակավ մահապատժի են ենթարկել չորս քուրդ մարտիկների

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Սիրիայի Ռաքա քաղաքում հրապարակային մահապատժի են ենթարկել չորս քուրդ մարտիկների, ինչի մասին հայտնել է «Քրդստանի հայրենասիրական միության» մեդիակենտրոնը:

«Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) մարտիկները, որի հիմքը կազմում են քրդական ջոկատները, ԻՊ-ի կողմից գերեվարվել են մարտական գործողությունների ընթացքում: Նրանց հրապարակավ մահապատժի են ենթարկել, իսկ այնուհետև նրանց գլուխներն ի տես բոլորի ցուցադրության դրել Ռաքա քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում՝ Դուար ան Նաիմում, նշել է մեդիակենտրոնը:

Ռաքա քաղաքի ազատագրումը «Սիրիական դեմոկրատական ուժերի» հայտարարած «Եփրաթի ցասումը» գործողության գլխավոր նպատակն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: