Սեր, խաղաղություն, ներքին ներդաշնակություն ու կռիվներ՝ գեղեցկուհի դերասանուհի Սոֆյա Պողոսյանն անկեղծ զրույց է ունեցել Life.panorama.am-ի հետ:
Սոֆյա, ի՞նչ է երջանկությունը Ձեզ համար:
– Երջանկության մասին երկար չեն խոսում. պարզապես երջանիկ ես և վերջ: Իսկ այ դժբախտ ժամանակ երկար կարող ես խոսել ու պատմել: Առհասարակ, ես ինձ օպտիմիստ մարդ եմ համարում, սիրում եմ կյանքն իր բոլոր դժվարություններով հանդերձ: Կարծում եմ՝ երջանիկ է այն մարդը, ով շնորհակալ է և գնահատում է այն, ինչ ունի: Ցավոք, ոչ միշտ ես գնահատում, և միայն այն ժամանակ, երբ կորցնում ես: Ես երջանիկ եմ, որ ունեմ այն ամենն, ինչ ունեմ:
Խաղաղություն… ե՞րբ և ո՞ւմ հետ եք Ձեզ խաղաղ զգում:
– Խաղաղությունը, թերևս ամենակարևոր բանն է այս կյանքում: Եթե ամեն մարդ իր մեջ լինի խաղաղ, աշխարհն էլ կգտնվի խաղաղության մեջ: Իհարկե, դժվար է հասնել լիարժեք ներքին խաղաղության, միշտ որոշ հակասությունները, կյանքի անարդարությունները, դժվարությունները, վախերը ժամանակ առ ժամանակ խախտում են ներքին հանգստությունդ: Սակայն միշտ պետք է ձգտել այնպես ապրել, որ ինքդ քեզ հետ անկեղծ լինես, այդ ժամանակ ներսումդ խաղաղություն կլինի:
Ներքին կռիվներ… երբեմն պատահում է, երբ ինքներս մեզ հետ կռիվ ենք տալիս: Ինչպե՞սեք գտնում ներքին ներդաշնակությունն ու ինչպե՞ս եք «հաշտվում» ինքներդ Ձեզ հետ:
– Ես մի փոքր հետաքրքրված եմ աստղագիտությամբ: Ամսով կշեռք եմ, իսկ այս նշանի համար ասվում է, որ նրանք ողջ կյանքում ձգտում են ներքին ներդաշնակության: Միաժամանակ, լինելով շատ չկողմնորոշվող մարդիկ, մենք՝ կշեռքներս, դժվարությամբ ենք հասնում դրան: Ամեն դեպքում, իմ պարագայում այդպես է: Վերջին շրջանում ահագին փոխվել եմ այս առումով: երևի կյանքում որոշ էտապներ պետք է հաղթահարես հասկանալու համար, որ նախևառաջ պետք է ինքդ քեզ ճանաչես և ընդունես բոլոր կողմերդ, որպեսզի հասնես ներքին ներդաշնակության:
Սեր կամ ատելություն` ի՞նչ եք կարծում` իսկապե՞ս մեկ քայլ է ընկած այս երկու շատ ուժեղզգացողությունների միջև:
– Չգիտեմ: Իմ անձնական փորձում, բարեբախտաբար, այդպիսի դեպք չի եղել: Ամեն դեպքում, կարծում եմ՝ սերն ու ատելությունը դիմացինի քայլերից են կախված:
Կյանքում ընտրությունների առաջ մենք շատ ենք կանգնում: Որոշումների հարցումհամարձա՞կ եք, թե՞ ոչ:
– Շատ դժվար եմ որոշումներ կայացնում: Դա ինձ համար մի տանջալի վիճակ է, այնքան եմ մտածում, որ ի վերջո հոգնածությունից կարող եմ սխալ որոշում կայացնել: Չեմ սիրում, երբ ճնշում են, ինձ պետք է հանգիստ թողնել որոշում կայացնելիս և նույնիսկ մանր հարցերում: Բայց որոշում կայացնելուց հետո երբեք չեմ փոշմանում. Կարծում եմ՝ կյանքում դրանից ավելի անիմաստ բան չկա:
Ճակատագրի գոյության մասին շատերս ենք տատանվում. Հավատո՞ւմ եք ճակտագրին, թեկարծում եք` մենք ենք մեր կյանքի տնօրինողները:
– Ես հավատում եմ ճակատագրին: Ռուսական ասացվածքի համաձաւն՝ «Мы предпологаем, Бог распологает»: Բայց, իհարկե, դա չի նշանակում, որ հույսը միայն ճակատագրի վրա դնելով պետք է ապրել:
life.panorama.am