NBA-ի աստղը աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին
Advertisement 1000 x 90

NBA-ի աստղը աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին

Ամերիկյան NBA-ի «Լոս Անջելես Լեյքերս» թիմի բասկետբոլիստ Լուոլ Դենգը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի #պահիրխոստումը արշավին` իր աջակցությունը հայտնելով Հարավային Սուդանում մարդու իրավունքներին: Այս մասին նա տեսանյութ է հրապարակել թվիթերյան միկրոբլոգում:

«Ես Լուոլ Դենգն եմ, և ես խոստանում եմ պահել խոստումը` աջակցելու մարդու իրավունքներին Հարավային Սուդանում»,- նշել է հայտնի բասկետբոլիստը:

Համացանցում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #պահիրխոստումը (#keepthepromise) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, թենիսիստ Անդրե Աղասին, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Ռայան Գոսլինգը, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը:



Նման նյութեր