Մահացել է J. Geils Band ռոք խմբի ղեկավար Ուորեն Ջեյլս-Կրտսերը
Advertisement 1000 x 90

Մահացել է J. Geils Band ռոք խմբի ղեկավար Ուորեն Ջեյլս-Կրտսերը

Geils Band ամերիկյան ռոք խմբի կիթառահար և հիմնադիր Ուորեն Ջեյլս-Կրտսերը, որը հայտնի էՋ.Ջեյլս կեղծանվամբ, մահացել է 71 տարեկան հասակում: Երաժշտին մեռած են գտել Մասաչուսեթի նահանգի Գրոթոն քաղաքի իր տանը, ինչի մասին ապրիլի 12-ին հայտնել էRolling Stone-ը:

Ոստիկանության աշխատակիցների հայտարարության համաձայն, նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ Ջեյլսը մահացել է բնական պատճառներով:

Geils Band խումբը Ջեյլսի կողմից հիմնվել է1967 թվականին: Խումբը թողարկել էայնպիսի հիթեր, ինչպիսին են՝ Love Stinks-ը, Centerfold-ը, Must of Got Lost-ը և Freeze-Frame-ը: J. Geils Band-ի դիսկոդարանում կա 11 ալբոմ: You՚re Gettin՚ Even While I՚m Gettin՚ Odd խորագրով վերջին սկավառակը թողարկվել է 1984 թվականին:

Geils Band-ը կազմացրվել Է 1985 թվականին, ինչից հետո մի քանի անգամ վերամիավորվել էառանձին համերգների համար: Խումբն իր գործունեությունը վերսկսել է2009 թվականին: