Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերյան դերբիում խորացրել է նախկինում ստացած վնասվածքը և կարող է 10 օր բաց թողնել: Այս մասին տեղեկացնում է «The Times»-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը վնասվածքը ստացել էր օգոստոսի 31-ին Չեխիայի ընտրանու հետ ընկերական խաղում, Մարեկ Սուխիի հետ բախման հետևանքով: Մանչեսթերյան դերբիում Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային րոպեներից և փոխարինվել առաջին խաղակեսից հետո: