Համացանցում հայտնվել է VizEat նոր ծառայությունը, որն զբոսաշրջիկներին թույլ է տալիս արտասահմանում ճաշել անծանոթների տներում:
Կայքում կարող են գրանցվել բոլոր ցանկացողները և ճանապարհորդներին առաջարկել իրենց խոհարարական ծառայությունները:
VizEat- ում օգտահաշիվ կարելի է ստեղծել անվճար: Դրանից հետո օգտատերը կկարողանա արտասահմանցի հյուրերի համար կազմակերպել ոչ միայն ճաշկերույթներ, այլև խոհարարական դասեր, ինչպես նաև գաստրոնոմիական շրջագայություններ հայրենի քաղաքով: Տանտերն ինքն է սահմանում իր ծառայությունների գինը: VizEat-ը միջնորդավճար է վերցնում դրանց արժեքի 20 տոկոսի չափով:
Ներկայում ծառայությունում գրանցված են 20 հազար տանտերեր և 100 հազար հյուրեր 110 երկրներից:
Այդ ծառայությունից որպես հյուր օգտվել է The Independent բրիտանական թերթի թղթակցուհիներից մեկը, որին մի քանի այլ մարդկանց հետ հյուրընկալել է Փարիզի Մարի անունով բնակչուհին:
Ֆրանսուհին զբոսաշրջիկներին, որոնց հետ առաջ երբեք չի հանդիպել, հյուրասիրել է երեք ճաշատեսակներով ու գինով: Լրագրողուհին գոհ է մնացել կերակրից: Դա ճանապարհորդների վրա նստել է մեկ մարդու հաշվով 59 եվրո: