Սկսեք ձեր յուրաքանչյուր օրը այս մտքերից որևէ մեկով և շուտով կզգաք, թե ինչպես է փոխվում կյանքը և, որ գլխավորն է, որքան եք փոխվում դուք:
Կան մարդիկ, որ շատ են խոսում իրենց մասին, թույլերին դա նյարդայնացնում է, բայց շատ կարևոր է ինքդ քո մասին մտածել բարձրաձայն ՝ բոլորի ներկայությամբ: Բոլորը չէ, որ կարող են դա իրենց թույլ տալ: Դա միայն իրենք իրենց խորապես սիրող մարդկանց է հատուկ: Կոկո Շանել
Նշանակություն ունի միայն այն գնահատականը, որը տալիս ես ինքդ քեզ: Քերրի Բրեդշոու
Հիշեք, բոլորը գնահատում են ձեզ այնքան, որքան դուք ինքներդ եք ձեզ գնահատում : Եթե ձեր գնահատականն ու արտաքին աշխարհի գնահատականը չեն համընկնում, ապա երկուսից մեկն է. կամ դուք ամեն բան չեք արել, որ հասնեք իսկական ձեզ , կամ էլ ձեզ չեն կարողանում հասնել ձեզ շրջապատողները: Ինձ մոտ միշտ երկրորդն է: Կոկո Շանել
Ես միշտ մտածում էի, որ նման եմ հիմարիկ տիկնիկի՝ մեծ բերանով և բարակ մազերով, մինչև հասկացա, որ պետք է ընդունել ինքդ քեզ ամբողջությամբ : Հետո, երբ համբուրում էի իմ սիրելի տղամադրուն, հասկացա, թե այդ շրթունքներն ինձ ինչի համար են տրված: Անջելինա Ջոլի
Անցյալի սխալները լավագույն մոտիվացիան են : Կայա Սկոդելարիո
Ահավոր է, երբ ձեր ինքնագնահատականը կախված է անծանոթների կարծիքներից, նրանց մեկնաբանություններից, լայքերից , խոսքերից : Այ դա իսկապես ահավոր է: Էմմա Սթոուն
Սեքսուալ լինելու համար ինձ պետք չեն թանկ հագուստներ կամ դրանց ի սպառ բացակայությունը: Ես կարող եմ սեքսուալ լինել, երբ ուղղակի խնձոր եմ քաղում կամ թրջվում եմ անձրևի տակ: Օդրի Հեփբորն
Իսկական կյանքը սկսվում է այն ժամանակ, երբ հաղթահարում ես սեփական թուլություննրեն ու բարդույթները: Նիկա Գորդո
Ոչ թե խնդիրները ձեզ պետք է տանեն առաջ, այլ երազանքները: Դուգլաս Էվերետ
Իմ մայրիկը ինձ շատ էր ասում, որ ես լավագույնն եմ: Ես չգիտեի թե հատկապես ինչում եմ լավագույնը, բայց ամբողջ սրտով հավատում էի նրան: Հավատում եմ նաև այսօր՝ տարիներ անց, երբ արդեն փոքրիկ աղջիկ չեմ: Մեգան Ֆոքս
Ինքնավստահ կանայք չեն հանդիպում իրենց դուր չեկած տղամարդկանց հետ: Դա անում են անհաջողակները: Ինքնավստահ կինը միշտ գիտի, թե ինչ է ուզում և ստանում է դա: Վիվիեն Վեսթվուդ
Երբ կինն իսկապես ինքնավստահ է, նա արտահայտում է իր կարծիքը, անկախ նրանից դա ընդունում է իր շրջապատը, թե ոչ: Սյուզան Ֆորվարդ
Ամենամեծ սխալը, որ կատարում ենք կյանքում, հավատալն է այն ամենին, ինչ մեր մասին խոսում են: Մադոննա
Միշտ հավատա քեզ, որովհետև եթե ոչ դու, ապա՝ ո՞վ: Մերլին Մոնրո
Ցույց տվեք ինձ մարդու, ով կյանքում երբեք չի սխալվել և ես ցույց կտամ ձեզ մարդու, ով ոչնչի չի հասել: Ջոան Քոլինս
Եթե դուք բարձր տրամադրություն ունեք, քթի տակ երգում եք ու քայլում ուղիղ, գլուխը բարձր: Ապա էլ ոչինչ նշանակություն չունի: Ջեսիկա Ալբա
Իմ դասընկերուհին միշտ լավ տրամադրություն ուներ, տղաները սիրահարվում էին նրան ու ես չէի հասկանում ինչպես է դա նրա մոտ ստացվում: Համեմատում էի ինձ նրա հետ , դա էլ հենց իմ սխալն էր: Նա երբեք իրեն ոչ մեկի հետ չէր հաամեմատում, ուղղակի ապրում էր, նա ինձ նույնիսկ չէր էլ նկատում: Սալմա Հայեկ
Եթե դու կասկածում ես դու թույլ ես: Կիրա Նայթլի
Կարելի է լինել գեր, միևնույն ժամանկ սեքսուալ, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես ինքդ քեզ ընդունում: Էլիզաբեթ Թեյլոր
Ես գիտեմ կանանց, ովքեր շատ զգույշ են իրենց նկատմամբ՝ ոչ մի վատ սովորություն: Ճիշտ սնվում են, ժամանակին քնում, չեն ծխում և ալկոհոլ չեն օգտագործում, միշտ հրաժարվում են քաղցրավենիքից: Այդ խեղճ կանայք ամեն ինչ անում են տղամադրկանց դուր գալու համար, բայց ես միշտ խլում են նրանց ուշադրությունը՝ ծխախոտի ծխի մեջ՝ հաճույքով խմելով սիրածս գինին : Մերլին Դիտրիխ