Աշխարհում շուրջ 30 միլիոն մարդ թմրանյութեր է գործածում, ըստ որում դրանցից ունեցած կախվածությունից տարեկան մինչև 200 հազար մարդ Է մահանում: Այս տվյալները հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության հարցերի վարչության գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը Մոսկվայում կայացած միջազգային խորհրդաժողովում, որը կազմակերպել էր ՌԴ-ի Հանրային պալատը:
«30 միլիոն մարդուց 11,5 միլիոնը թմրանյութեր է գործածում ներարկման եղանակով, 14 տոկոսն ունի ՄԻԱՎ, 52 տոկոսը՝ հեպատիտ C»,- ճշտել է նա:
Ֆեդոտովի խոսքով՝ թմրանյութերի վաճառքը հանցավոր խմբավորումներին եկամուտներ է բերում «աշխարի գլոբալ համախառն ներքին արդյունքի շուրջ 3,6 տոկոսի» չափով: «Միայն Եվրամիությունում թմրաբարոնների եկամուտը կազմում է 24 – 28 միլիարդ դոլար»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: