Աշխարհում շարժական հավելվածների ներբեռնումների թիվը 2016 թվականին աճել է 15 տոկոսով, ընդ որում՝ սեգմենտում հասույթն ավելացել է 40 տոկոսով: Այդ մասին հայտնել է CCTV չինական հեռուստաալիքը՝ հղում անելով NewZoo ընկերության հետազոտությանը:
Հավելվածներից համաշխարհային հասույթի գրեթե երրորդ մասը՝ 12 մլրդ դոլար, ստացվել է Չինաստանում:
Չինացի օգտատերերը iOS պլատֆորմով հավելվածների մշակողներին բերել են հասույթի 40 տոկոսը (5 մլրդ դոլար), Android-ի համար հավելվածների վաճառքները կազմել են 7 մլրդ դոլար:
Նշվում է, որ չինացի օգտատերերը միջին հաշվով ամսական թեկուզ մեկ անգամ օգտվում է 40 հավելվածներից, ինչը մեծապես ավելի շատ է, քան աշխարհի միջին ցուցանիշը: Ըստ որում՝ Չինաստանում ինտերնետ-օգտատերերի թիվը 2015 թվականին հասել է 668 միլիոնի, եւ նրանց 90 տոկոսը ցանց են մտնում իրենց շարժական ցանցերից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ