Փարիզում ապրիլի լույս 13-ի գիշերը հրդեհ է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի կենտրոնակայանի շենքում: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը (AFP) ՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ:
Բռնկման օջախը եղել է այն շենքի առաջին հարկում, որտեղ գտնվում է Լը Պենի կենտրոնակայանը՝ Ֆոբուր Սան Օնորեի փողոցում: Անմիջապես պատահարի վայր են ժամանել հրշեջները, որոնց հաջողվել է կանխել կրակի տարածումը: Ոստիկանությունում գործակալության աղբյուրի խոսքով՝ բռնկման ենթադրյալ պատճառը հրկիզումն է՝ կատարված հանցավոր դիտավորությամբ:
AFP-ի տվյալներով՝ հրկիզման համար պատասխանատվությունն ստանձնել է «Պայքար օտարատեցության դեմ» խմբավորումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: