Ճապոնիայում մանգոյի երկու պտուղն աճուրդում վաճառել են ռեկորդային բարձր գնով՝ 400 հազար իենով (գրեթե 3,7 հազար դոլարով): Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Գործակալության տվյալներով՝ աճուրդը տեղի է ունեցել երկրի հարավի Միյաձակի քաղաքում: Լոտն իրենից ներկայացնում է տեղական եզակի արևային տեսակը՝ վառ կարմիր գույնի կեղևով, շաքարի բարձր պարունակությամբ՝ ավելի քան 15 տոկոս, և առնվազն 350 գրամ քաշով:
Զույգ պտուղները գնել է Ֆուկուոկա քաղաքի հանրախանութներից մեկի տերը, լոտի ընդհանուր քաշը գերազանցում է մեկ կիլոգրամը: Նա պատմել է, որ պատրաստվում է ձեռքբերումը ցուցադրել ցուցափեղկում՝ առևտրական հաստատության գովազդի համար: