Միացյալ Նահանգների Apple կորպորացիան վարձել է մի խումբ մասնագետների, որոնք խստագույն գաղտնիության պայմաններում զբաղվում են այնպիսի սարքի մշակմամբ, որը կարող էԷ ճեղքում դառնալ շաքարախտի բուժման բնագավառում: Այս մասին հայտնել է CNBC հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ խոսքը վերաբերում է հատուկ սենսորների ստեղծմանը, որոնք կարողանան անհպումային եղանակով որոշել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Ինչպես նշել է հեռուստաալիքը, կենսաբժիշկ-ինժեներների ոչ մեծ խումբը նախագծի վրա աշխատում է Փալո Ալտո քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) գաղտնի լաբորատորիայում:
Ինչպես նշել է հեռուստաալիքը, եթե Apple-ը հաջողության հասնի նոր սարքի ստեղծման գործում, դա կհեշտացնի շաքարախտով հիվանդ միլիոնավոր մարդկանց կյանքը, խթան կծառայի հետազոտությունների և բուժման նոր մեթոդների մշակման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: