Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Իդլիբում քիմիական գրոհի կապակցությամբ երկրի իշխանություններին հասցեագրված մեղադրանքները «100 տոկոսով մոգոնված են», տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Որոշակիորեն մեզ համար դա հարյուրտոկոսանոց հերյուրանք է: Մեզ մոտ այն տպավորությունն է ստեղծվում, որ Արևմուտքը և, գլխավորապես, ԱՄՆ-ը ահաբեկիչների կողմից են: Նրանք մի ամբողջ պատմություն են հորինել, որպեսզի գրոհելու պատրվակ ունենան»,-ասել է Ասադը:
«Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցում նա նաև հայտարարել է, որ Սիրիայի իշխանություններն այլևս քիմիական զենք չունեն: «Մենք քիմիական զենք չունենք: Մի քանի տարի առաջ մենք հրաժարվեցինք մեր բոլոր պաշարներից: Նույնիսկ եթե մենք նման զենք ունենայինք, երբեք չԷին օգտվի դրանից»,- հավելել է Սիրիայի նախագահը: