Երգիչ, դերասան Գոռ Հակոբյանի կինը` Հրանուշը, այսօր նշում է 28–ամյակը։ 12 տարվա համատեղ կյանքի ընթացքում առաջին անգամ նա տարեդարձը Գոռի հետ չի նշելու։ Դերասանն այս օրերին համերգային շրջագայության է։ Tert.am Life–ի հետ զրույցում Հրանուշը պատմեց իր և ամուսնու երկարատև բաժանման, նրա` առաջին հրապարակային սիրո խոստովանության և շնորհավորանքի մասին։
Պարզվում է` Գոռն այսօր ոչ միայն Հրանուշի կողքին չէ, այլև չի կարողացել առաջինը շնորհավորել կնոջը, քանի որ ուղիղ կեսգիշերին ինքնաթիռի մեջ է եղել։ «Գոռը միշտ առաջինն է շնորհավորում ինձ, այս տարի չկարողացավ։ Ես էլ քնել էի, առավոտյան արթնացա, տեսա` հենց ինքնաթիռը վայրէջք է կատարել, նամակ է գրել։ Դրանից հետո նաև հրապարակային գրառում էր արել Ֆեյսբուքում»,– ասաց Հրանուշը։
Գոռը սիրելիի էջում հետևյալ շնորհավորանք–սիրո խոստովանությունն է գրել. «Այսօր իր ծնունդն է։ Իմ սիրուն, իմ խելացի, իմ լավ ընկեր ու խորհրդատու, իմ 12 տարվա անբաժան մասնիկ, իմ ամեն ինչ։ Շնորհավոր ծնունդդ գանձս»։
Հրանուշը նշեց, որ շատ է շոյվել գրառումից, հատկապես, որ Գոռը նման խոսքեր հրապարակային գրելու սովորություն չունի։ «Առհասարակ, նա չի սիրում հրապարակային նման բաներ գրել, այս անգամ, երևի, հեռավորությունն էր ունեցել իր ազդեցությունը։ Ես շատ եմ շոյվել, սակայն դա ինձ համար հուզվելու առիթ չէր, քանի որ իր կողմից միշտ սեր ու ուշադրություն եմ ստանում։ Պարտադիր չէ, տոն լինի, նոր հիշի, որ պետք է հաճելի անակնկալ մատուցի։ Առանց առիթի էլ հաճախ է, օրինակ, ծաղիկներ նվիրում ինձ, քանի որ ես պաշտում եմ ծաղիկները»,– նշեց Հրանուշը։
Այսօր դերասանը կնոջը նվեր չի ուղարկել, քանի որ Հրանուշի նվերը, սովորաբար, լինում է գումարի տեսքով, որպեսզի գնի այն, ինչ ինքն է ուզում։
Ամբողջությամբ՝ life.tert.am