Արսեն Սաֆարյանի 40–ամյակի անակնկալներն ու հայտնի հյուրերը. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արսեն Սաֆարյանի 40–ամյակի անակնկալներն ու հայտնի հյուրերը. life.tert.am

Երգիչ Արսեն Սաֆարյանը Երևանի ժամանցային վայրերից մեկում ընկերների ու հարազատների հետ նշեց 40–ամյակը։ Հոբելյանական երեկոյի ընթացքում Արսենը հյուրերին ներկայացավ իր հին և սիրված կատարումներով։ Երգչին շնորհավորելու էին եկել Քրիստինե Պեպելյանը, Տիգրան Պետրոսյանը, Հայկոն, Ավետ Բարսեղյանը, Զարուհի Բաբայանը, Անդրեն և այլք։

Tert.am Life-ի հետ զրույցում հոբելյարը պատմեց, որ ծննդյան անակնկալները սկսվել են դեռևս կեսգիշերից։

«Կեսգիշերին ես և կինս դեռ ակումբում էինք, երբ ցանկացանք դուրս գալ, աշխատակազմը ամեն բան արեցին, որ մինչև 00։00 մնամ ակումբում։ Նրանք ինձ համար գեղեցիկ տորթ ու շամպայն էին պատվիրել։ Մոմերը փչեցի հենց իմ «Քո տոնը շնորհավոր» երգի ներքո, որը կատարում էր Հայկ Հունանյանը։ Հետաքրքիր զգացում էր, քանի որ այդ երգը միշտ ես եմ երգում հոբելյարի համար։ Այդպես սկսվեց շնորհավորանքներն ու մաղթանքները»,–ասաց Արսենը։

Վերջինս նշեց, որ օրը սկսվել է հոբելյանական երեկոյի նախապատրաստական աշխատանքներով։ Նա խոստացավ, որ ներկաները հաճելի երեկո են անցկացնելու։ «Բացի իմ սերնդակից երգիչ-երգչուհիներից այսօր ներկա են իմ հարազատներն ու հանդիսատեսը, որոնք ցանկացել են գալ և հենց այս օրը ինձ լսել։ Շատ ցանկացողներ էլ են եղել, որ ուզել են գալ, սակայն տեղ չի եղել։ Դա մի կողմից տխրելու, մյուս կողմից ուրախանալու փաստ է։ Կուզեի սրահն այնքան մեծ լիներ, որ մարդիկ կարողանային գալ»,–նշեց Արսենը։

Երգիչը, անդրադառնալով 40–ամյակի հետ կապված կարծրատիպի մասին, ասաց. «Չեմ հասկանում, երբ ասում են 40–ամյակը չեն նշում։ Ծննդյանդ օրն է։ Թիվն ինչ կապ ունի։ Բայց նշեմ, որ առհասարակ չեմ սիրում երգել տարեդարձիս օրը։ Նման հոբելյանական երեկո եղել է 30–ամյակիս։ Ինչպես բոլոր մարդիկ, ես նույնպես սիրում եմ ծննդյանս օրը քեֆ անել, ուրախանալ, բայց ոչ ռեստորանում։ Նախընտրում եմ ամառանոցում անցկացնել այդ օրը։ Ընտանիքիս անդամների ծնունդները սիրում եմ ճոխ անել։ Իմ պարագայում սիրում եմ այգում, խոտերի մեջ, ծառերի տակ գարնանային արևի շողերի ներքո մտերիմ մարդկանցով նստել, զրուցել»։

Ամբողջությամբ՝ life.tert.am