
Իտալական «Միլանի» նոր սեփականատեր Յոնգհոնգ Լին շնորհակալություն է հայտնել ակումբի նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնիին գործարքն ավարտին հասցնելու համար:
Բացի այդ, չինացի ներդրողը երկրպագուներին խոստացել է, որ վերադարձնելու է ակումբի փառքը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բեռլուսկոնիին և Fininvest-ին վստահության, իսկ ամբողջ աշխարհում «Միլանի» երկրպագուներին` համբերության համար:
«Միլանը» մեծագույն պատմություն ունեցող ակումբ է: Մենք որոշում ենք կայացրել և խոստանում ենք, որ կվերադարձնենք «Միլանի» նախկին փառքը»,- Լիի խոսքն է մեջբերում Football Italia-ն:
armsport.am