Սամանթա Փաուերը միացել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի արշավին
Advertisement 1000 x 90

Սամանթա Փաուերը միացել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի արշավին

Միավորված ազգերի կազմակերպությունում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Սամանթա Փաուերը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի #պահիրխոստումը արշավին: Այս մասին նա տեսանյութ է հրապարակել սոցցանցում:

«Իմ անունը Սամանթա Փաուեր է, և ես խոստանում եմ պահել խոստումը` լինելով մարդու իրավունքների առաջամարտիկ»,- նշել է նա:

Համացանցում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #պահիրխոստումը (#keepthepromise) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, Քիմ Քարդաշյանը, Ալեքսիս Օհանյանը, թենիսիստ Անդրե Աղասին, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Ռայան Գոսլինգը, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը, բասկետբոլիստ Լուոլ Դենգը և այլոք:



Նման նյութեր