Տիգրան Նալչադյանն ու Աիդա Թորոսյանն ամուսնալուծվել են. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Տիգրան Նալչադյանն ու Աիդա Թորոսյանն ամուսնալուծվել են. life.panorama.am

Life.panorama.am-ի տեղեկություններով դերասան, ռեժիսոր Տիգրան Նալչադյանն ու իր կինը՝ ամերիկաբնակ դերասանուհի և հաղորդավարուհի Աիդա Թորոսյանն, ում այս շրջանում տեսնում ենք «Եղնիկների կածանը» հեռուստաֆիլմում, ամուսնալուծվել են:

Այս տեղեկությունները ճշտելու համար Life.panorama.am-ը կապ հաստատեց Տիգրանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց լուրը, բայց չցանկացավ մանրամասնել.

«Այո, նախորդ տարվա նոյեմբերին մենք վերջնականպես ամուսնալուծվեցինք, սակայն չեմ ուզում բացահայտել, թե ինչու: Միայն կարող եմ հաստատ ասել, որ ես ու Աիդան ամուսնալուծությունից հետո ունենք հիանալի, գերազանց հարաբերություններ, մեր միջև չկա ոչ մի կոնֆլիկտային իրավիճակ, և մեր ամուսնալուծությունն էլ կոնֆլիկտով չի եղել, ամեն բան եղել է փոխհամաձայնությամբ: Այս պահին էլ Աիդան գտնվում է ԱՄՆ-ում, արդեն մեկ շաբաթ է, ինչ մեկնել է, և եթե անհրաժեշտ լինի, թե ես, թե նա պատրաստ ենք միմյանց օգնություն ցուցաբերել»,- նշեց ռեժիսորը:

life.panorama.am