ԱՄՆ-ի Կոնգրեսում պահանջել են կասեցնել Թրամփի փեսայի մուտքը գաղտնի տեղեկատվություն
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ի Կոնգրեսում պահանջել են կասեցնել Թրամփի փեսայի մուտքը գաղտնի տեղեկատվություն

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մի խումբ դեմոկրատներ՝ կոնգրեսական Դոն Բայերի գլխավորությամբ, նամակ է ուղարկել Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմիին՝ խնդրելով կասեցնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականի ու փեսայի՝ Ջարեդ Քուշների մուտքը գաղտնի տեղեկատվություն: Այդ մասին հայտնել է The Hill հրատարակությունը:

«Մենք խնդրում ենք, որ գաղտնի տեղեկատվությունից օգտվելու պարոն Քուշների հնարավորությունը կասեցվի մինչև նրա կողմից այն օրենքների ու նորմատիվային ակտերի կատարման փաստի վերանայումն ավարտելը, որոնք կանոնակարգում են անվտանգությունը»,- ասված է նամակում, որն ստորագրել են Բայերը ու Դեմոկրատական կուսակցությունից ևս չորս կոնգրեսականներ՝ Թեդ Լուն, Ջեյնի Ռասքինը, Ջերրի Նեդլերը և Փիթեր Ուելչը:

Դեմոկրատների խոսքով՝ Քուշները պետք է ժամանակավորապես հեռացվի գաղտնի տեղեկատվությունից՝ «կապված ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի և ռուսաստանյան «ՎնեշԷկոնոմբանկի» նախագահի հետ հանդիպումների վերաբերյալ տեղեկատվության չհրապարակման մեղադրանքների, ինչպես նաև Ռուսաստանի իշխանությունների և հետախուզության հետ ԱՄՆ-ի վարչակազմի կապերի մասին հարցերի հետ»:

Կոնգրեսականները նաև մտահոգություն են հայտնել այն բանի առթիվ, որ Քուշները, հնարավոր է, միտումնավոր թաքցրել է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությունն այն ժամանակաշրջանում, երբ քննարկվում էր նրան գաղտնի տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն տրամադրելու հարցը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 



Նման նյութեր