Ադրբեջանի բանակ. ամենահարուստը տարածաշրջանում. Russia Today (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ադրբեջանի բանակ. ամենահարուստը տարածաշրջանում. Russia Today

Russia Today ռուսական միջազգային լրատվական հեռուստաընկերությունը «Ադրբեջանի բանակ. ամենահարուստը տարածաշրջանում» խորագրով հոդված է հրապարակել ադրբեջանական բանակի մասին: Հոդվածում նշվում է, որ առկա հակամարտության պատճառով ադրբեջանական բանակը մշտական մարտական պատրաստվածության մեջ է:

Նշվում է նաև, որ «2000-ական թվականների սկզբից Ադրբեջանը ռազմական բյուջեն մեծացրել է 20 անգամ: Բաքուն գնում է ռուսական, իսրայելական, թուրքական արտադրության զենք»:

Global Firepower ռազմական հզորության վարկանիշում Ադրբեջանը զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը: 2003թ. երկրի պաշտպանական ծախսերը կազմել են 160 միլիոն դոլար, 2013-ին՝ 3.7 միլիարդ դոլար: Ադրբեջանական բանակի թվաքանակը՝ 70 հազար մարդ է, պահուստայինը՝ 300 հազար:

russian.rt.com



Նման նյութեր