Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում ապրիլի 15-22-ը կընթանա GRENKE Chess Classic շախմատային միջազգային մրցաշարը (շրջանաձև մրցակարգ, 8 մասնակից):
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, մրցաշարին կմասնակցեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2838), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2817), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա, 2803), Լևոն Արոնյանը (Հայաստան, 2774), Արկադի Նայդիչը (Ադրբեջան, 2702), Հոու Յիֆանը (Չինաստան, 2649), Մաթիաս Բլյուբաումը (Գերմանիա, 2634), Գեորգ Մայերը (Գերմանիա, 2621):
Առաջին տուրում միմյանց հետ կխաղան Արոնյան-Մայեր, Վաշյե-Լագրավ-Նայդիչ, Բլյուբաում-Կարլսեն, Հոու Յիֆան-Կարուանա զույգերը: