Հայելին և նրա գաղտնիքները
Advertisement 1000 x 90

Հայելին և նրա գաղտնիքները

Ամենօրյա իրերից ամենակիրառելին՝ հայելին է: Այս առարկայի հետ կապված անթիվ պատմություններ կան:

Ի՞նչ էներգետիկ դաշտով են օժտված հին հայելիները: Հայելին էներգիա կլանելու հատկություն ունի: Հետևաբար, եթե հին հայելու տիրոջը չեք ճանաչել, լավ կլինի, որ հրաժարվեք այդ հին առարկայից: Արժե նաև ուշադրություն դարձնել արտաքին տեսքին. ճաքերի և վնասվածքների դեպքում ևս, պետք է հրաժարվել հայելուց: Նման հայելուց ազատվելու համար այն պետք է տեղադրել մութ սենյակում, բոլորի աչքից հեռու, թեքել «դեմքով» դեպի պատը և այդպես պահել մեկ տարի: Երբ հայելու տեսքը կխամրի, այն պետք է փաթաթել շորով և թաղել հողի մեջ:

Իսկ առհասարակ, ո՞րն է հայելու տեղը:

Հիմա հայելի ունեն բոլորը: Հայելու հիմնական տեղը տան միջանցքն է, այն օգնում է չեզոքացնել բացասական էներգետիկ դաշտերը: Պետք չէ հայելին կախել ձեր տան անդամների գլխից ցածր բարձրության վրա՝ հայելին կարող է վատ ազդեցություն ունենալ: Հայելին պետք է չէ տեղադրել այնտեղ, ուր դուք անցկացնում եք ձեր ազատ ժամանակը: Շատ հայելիներ ունենալը խորհուրդ չի տրվում: Եվ վերջում. հաճախ մաքրեք ձեր հայելիները:

Աղբյուրը՝ whoswhos.org: