Երիտասարդ դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանն` անդրադառնոլով Օպերայի շենքում ռեստորան կառուցելու նախագծին, MAMUL.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև այն շատ քննադատվեց, բայց նախագիծն իր սրտով է:
«Ես միանշանակ կողմ եմ թեʹ ռեստորանի, թեʹ մարզասրահի, թեʹ շոգեբաղնիքի գաղափարին: Պարոն Ամիրյանին փոքր ինչ ծանոթ լինելով համոզված եմ, որ Օպերայում ոչ մի քաբաբնոց չի կարող լինել»,- նշեց Հայկը:
Նրա կարծիքով` միջազգային փորձը շատ գեղեցիկ կերպով կարելի է կիրառել մեզ մոտ. «Ամեն դեպքում սա դեռ նախագիծ է, որը պատրաստ լինելուց հետո նոր պետք է դրվի քննարկման և հետո վերջնական որոշում կայացվի: Ինձ թվում է շատ լավ նախագիծ է»,- կարծիք հայտնեց դերասանը: