Տղաս առաջին քայլերն արդեն անում է, սիրում է ամեն ինչ քանդել ու կոտրել. Իռա Հարությունյանը՝ ընտանիքի և ծրագրերի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Տղաս առաջին քայլերն արդեն անում է, սիրում է ամեն ինչ քանդել ու կոտրել. Իռա Հարությունյանը՝ ընտանիքի և ծրագրերի մասին. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Իռա Հարությունյանը, ում, որդու ծնունդից հետո, հազվադեպ ենք տեսնում էկրաններին: Դերասանուհու հետ խոսել ենք դեկրետային դադարի չեղարկման, թատրոն վերադառնալու մտքերի, ինչպես նաև ընտանիքի մասին:

Փոքրիկի ծնունդից հետո Իռա Հարությանին հեռուստադիտողը վերջերս տեսավ «Քավարան» հեռուստասերիալում: Այս աշխատանքի մասին խոսելիս՝ Իռան նկատեց, որ երիտասարդ դերասանների հետ աշխատանքը հաջողված է համարում.

«Ես առաջին անգամ էի նկարահանվում 20 մասանի հեռուստասերիալում և պետք է ասեմ, որ ինձ շատ հետաքրքրեց այս աշխատանքը: Մեծ հաճույքով եմ նկարհանավել, թեև անձնակազմն ինձ համար անծանոթ էր, բայց կարճ ժամանակում ինտեգրվեցի: Սկզբում վախեր ունեի երկարատև դադարից հետո կրկին նկարահանվել, բայց շատ արագ մտա հունի մեջ ու ներգրավվեցի աշխատանքին: Պետք է հատուկ շեշտեմ, որ ինձ շատ հետաքրքիր էր երիտասարդների հետ աշխատելը, թեև, իմ կերպարից ելնելով, հասցրեցի մի քանիսի հետ միայն շփվել: Նրանք շատ տաղանդավոր էին, ու ամենակարևորը՝ նրանք շատ դաստիարակված մարդիկ էին, ինչը երևաց դժվար նկարահանումների ժամանակ, երբ Դիլիջանի անտառներում ձմռան ցրտին անգամ միտված էին լավ արտադրանք ստեղծելուն: Ուրախ եմ նաև, որ ունենք նման ռեժիսոր ու պրոֆեսիոնալ օպերատորներ, որոնք կարողացան հետաքրքիր ֆիլմ նկարահանել և իրենց աշխատանքն էլ կազմակերպեն այնպես, որ նկարահանման ծանր պայմանները չհոգնեցնեն դերասանական խմբին»,- պատմեց Իռան:

Մեր նկատառամանը, թե հիմա, երբ մի քանի մասանի հեռուստասերիալներն ավելի մեծ տարածում են գտնում, դերասանուհին պատրա՞ստ է արդյոք երկարաշունչ սերիալներում աշխատել, պատասխանեց.

«Իհարկե, պատրաստ եմ, եթե այն լինի հետաքրքիր սցենարով ու դերասաններն էլ շնորհալի լինեն: Հեռուստասերիալները դերասանին անգործ չեն թողնում, շատ լավ է, որ սերիալներ նկարահանվում են: Ցավոք, երկարատև սերիալները մեր օրերում ավելի քիչ են նկրահանվում, այդպես, կարճ սերիալենրում նկարահանվելով, դերասանը գործ չի ունենում ու ստիպված սպասում է հաջորդ առաջարկին: Իսկ այս առումով երկարաշունչ սերիալները ավելի օգտակար են»:

Անդրադառնալով թատրոնային գործունեությանը՝ Իռա Հարությանը, ով երկար տարիներ աշխատել է Երևանի Կ. Ստանիսլավսկու ռուսական դրամատիկական թատրոնում, ապա վերջին տարիներին հեռացել, մեզ հետ զրույցում նշեց, որ շատ է կարոտում թատրոնային կյանքը: Հարցին, թե հնարավորության դեպքում կընդունի՞ արդյոք այլ թատրոնների հրավերները, ՀՀ վաստակավոր արտիստուհին պատասխանեց.

«Ես ինձ թատրոնային դերասանուհի եմ համարում ու շատ եմ կարոտում այդ կյանքը: Հիմա, եթե լավ առաջարկ լինի մեկ այլ թատրոնից, ինչու ոչ, կհամաձայնեմ. Ամեն բան կախված է թատրոնից, առաջարկից և դերից: Խնդիրը նրանում է, որ 15 տարի անընդմեջ ռուսերենով եմ խաղացել, ու հիմա դժվարությունը միայն լեզուն է, որ չեմ պատկերացնում ինձ հայերենով բեմում խաղալիս: Թեև ուրախ եմ, որ գործընկերներս փաստում են՝ հայերենս բավականին շտկվել է, ինչը գուցե հնարավորություն կտա խաղալ հայկական թատրոններում»:

Անդրադառնալով ընտանեկան կյանքին՝ Իռա Հարությունյանը պատմեց, որ այժմ զբաղված են Սուրբ Զատիկի տոնի նախապատրաստական աշխատանքներով.

«Սիրում եմ մեր օրերը տոն դարձնել ու ոչ մի առիթ բաց չեմ թողնում դրա համար: Այս տարի որդիներիս մկրտեցինք, որից հետո եկեղեցիական տոներին առանձնահատուկ նշանակություն ենք սկսել տալ: Վաղը՝ երեկոյան,  ընտանիքով կգնանք եկեղեցի, ապա մեր տանը կհավաքվենք տոնական սեղանի շուրջ, ուր կլինեն ավանդական ուտեստները: Իհարկե, ձվախաղ կխաղանք, դրան հատկապես ոգևորությամբ ենք սպասում,.կարծում եմ, փոքրիկ որդիս կուրախանա և կոգևորվի այդ խաղից»,- պատմեց դերասանուհին՝ հավելելով, որ փոքրիկն արդեն առաջին քայլերն է անում ու առաջին բառերն է արտաբերում.

«Տղաս առաջին քայլերն արդեն անում է, սիրում է ամեն ինչ քանդել ու կոտրել: Դե իսկ խոսել սկսել է 7-8 ամսականում: Այն ժամանկ մայրս առողջական խնդիրներ ունեցավ ու չգիտեմ՝ պատահական էր, թե ոչ, բայց հենց այդ ժամանակ էլ տղաս առաջինը տատա ասաց: Հիմ արդեն առանձին բառեր է ասում, ճիշտ է՝ դեռ չի խոսում, բայց մենք իրար հասկանում ենք»,- եզրափակեց դերասնաուհին:

 



Նման նյութեր