Google որոնողական համակարգում երրորդ համաշխարհային պատերազմի մասին անգլերեն լեզվով («world war 3») հարցումները հասել են պատմական առավելագունին։
«РИА Новости»-ն գրում է, որ այդ մասին վկայում են Google Trends հավելվածի տվյալները, ինչը վերլուծում է հարցումները 2004 թվականից:
Սկզբում որոնողներն անհանգստացած են եղել Սիրիայում ԱՄՆ հարվածների մասին և Մոսկվայի պատասխան հաղորդագրություններով։ Այնուհետև մտահոգություններն ավելացել են ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի հակամարտության սրման ֆոնին։
«Երրորդ համաշխարհային պատերազմի» կողքին եղել են նաև այսպիսի հարցումներ՝ «Թրամփ պատերազմ» («Trump war») և «Սիրիա պատերազմ» («Syria war») հարցումները։
Google Trends-ի համաձայն երրորդ համաշխարհային պատերազմի մասին հարցումների պիկը եղել է 2015 թվականի նոյեմբերին։