Յուրա Մովսիսյանը կոչ է արել դիտել «Խոստումը» ֆիլմը
Advertisement 1000 x 90

Յուրա Մովսիսյանը կոչ է արել դիտել «Խոստումը» ֆիլմը

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն իր մտերիմներին և ընկերներին կոչ է արել դիտել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում կոչ է արել ապրիլի 21-ին այցելել կինոթատրոններ և դիտել «Խոստումը» ֆիլմը:

«Վերջապես Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը հայտնվելու է մեծ էկրաններին»,- ասել է Մովսիսյանը: